ՀՀ-ում Covid-19-ի դեմ բուսթերով 28,497 պատվաստում է արվել

ՀՀ-ում Covid-19-ի դեմ բուսթերով  28,497 պատվաստում է արվել

PanARMENIAN.Net - Մարտի 14-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսի դեմ խթանիչ (բուստեր) դեղաչափով պատվաստվել է 28,497 մարդ:

Ընդհանուր առմամբ, կատարվել է 2078, 121 պատվաստում, հայտնում է Առողջապահության նախարարությունը:

Առաջին դեղաչափով իրականացվել է 1,100,161 պատվաստում, երկրորդով՝ 947,156:

Մարտի 13-ին Հայաստան է հասել Covid-19-ի Pfizer պատվաստանյութի 306,000 դեղաչափ։ Սա ԱՄՆ կառավարության նվիրատվությունն է Հայաստանին Բայդեն-Հարիսի վարչակազմի՝ «Պատվաստանյութերը գլոբալ հասանելի դարձնելու նախաձեռնության» շրջանակում:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---