Արցախի ԱԽ․ Շփման գծում ադրբեջանական կուտակումների մասին լուրերը սուտ են

Արցախի ԱԽ․ Շփման գծում ադրբեջանական կուտակումների մասին լուրերը սուտ են

PanARMENIAN.Net - Արցախի Անվտանգության խորհուրդը, անդրադառնալով Արցախում տիրող իրավիճակին, հայտարարել է, որ շփման գծի ամբողջ երկայնքով ադրբեջանական ուժերի կուտակումների մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը:

«Տեղեկատվական դաշտում հակառակորդը շարունակում է կեղծ լուրերի տարածումը՝ նպատակ ունենալով խուճապ առաջացնել մեր ազգաբնակչության շրջանում:

Տեղեկացնում ենք, որ Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակն իրականացնում է իր առջև դրված խնդիրները՝ համաձայն նախօրոք հաստատված պլանների։ Պաշտպանության բանակն ուշադիր կերպով հետևում է ադրբեջանական կողմի բոլոր շարժերին, և շփման գծի ողջ երկայնքով կուտակումների մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը»,-ասվում է հայտարարության մեջ:

Անվտանգության խորհուրդը կրկին հորդորել է զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելուց և հետևել միայն պաշտոնական լրատվությանը։

Մարտի 13-ին` օրվա ընթացքում, և մարտի լույս 14-ի գիշերը Արցախում օպերատիվ֊մարտավարական իրավիճակը եղել է հարաբերականորեն կայուն։ Այդ մասին ասվելի վաղ տեղեկացրել էր ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

Հրադադարի ռեժիմի էական խախտումներ չեն արձանագրվել։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---