Ադրբեջանի ԱԳՆ-ն բացահայտել է ՀՀ-ին արված առաջարկների բովանդակությունը14 մարտի 2022 - 16:43 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Լեյլա Աբդուլլաևան հայտարարել է, որ Բաքուն պատրաստ է Երևանի հետ առարկայական, ինտենսիվ բանակցությունների, եթե Հայաստանն ընդունի Ադրբեջանի 5 կետից բաղկացած առաջարկները, գրում է Interfax.az-ը։ Ադրբեջանի ԱԳՆ-ն բացահայտել է դրանց բովանդակությունը, գրում է Sputnik Ադրբեջանը։ Առաջարկները հետևյալն են․ • Միմյանց ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, միջազգայնորեն ճանաչված սահմանների անխախտելիության և քաղաքական անկախության ճանաչում • Միմյանց հանդեպ տարածքային պահանջների բացակայության փոխադարձ հաստատում և ապագայում նման նկրտումներ չառաջադրելու իրավաբանական պարտավորություն • Զերծ մնալ միջպետական հարաբերություններում միմյանց անվտանգությանը սպառնացող, միմյանց քաղաքական անկախության և տարածքային ամբողջականության դեմ սպառնալիքներ և ուժ կիրառելուց, ինչպես նաև ՄԱԿ-ի կանոնադրությանը չհամապատասխանող այլ գործողություններից • Պետսահմանի սահմանազատում և սահմանագծում, դիվանագիտական հարաբերությունների հաստատում • Տրանսպորտի և այլ հաղորդակցությունների բացում, այլ համապատասխան հաղորդակցությունների հաստատում և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում համագործակցություն։ ՀՀ ԱԳՆ-ն հայտարարել է, որ պատասխանել է Ադրբեջանի կողմից փոխանցված առաջարկներին և բանակցություններ կազմակերպելու համար դիմել ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը։ Ավելի վաղ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել էր, որ Ադրբեջանը հարաբերությունների կարգավորման վերաբերյալ 5 կետից բաղկացած առաջարկ է ուղարկել Հայաստանին և այժմ պատասխանի է սպասում։ Բայրամովը, սակայն, խոսել էր միայն սահմանազատման և սահմանագծման կետի մասին՝ չբացահայտելով մյուսների բովանդակությունը։ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ խաղաղ պայմանագրի կնքման շուրջ ՀՀ և Ադրբեջանի բանակցություններում 3-րդ կողմի մասնակցության անհրաժեշտություն չի տեսնում։ Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |