ՀՀ-ն և ՌԴ-ն քննարկել են կենսաբանական անվտանգության ապահովման հուշագրի իրականացումը![]() 18 մարտի 2022 - 13:34 AMT PanARMENIAN.Net - Մարտի 17-ին Մոսկվայում միջգերատեսչական ձևաչափով հայ-ռուսական խորհրդակցություններ են կայացել Կենսաբանական անվտանգության ապահովման հարցերով փոխըմբռնման երկկողմ միջկառավարական հուշագրի իրականացման վերաբերյալ, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։ Տեղի է ունեցել գնահատումների փոխանակում ԱՊՀ տարածում կենսաբանական անվտանգության սպառնալիքների վերաբերյալ: Քննարկվել է Կենսաբանական անվտանգության երկկողմ հուշագրի իրականացման ընթացքը, այդ թվում հետագա համագործակցության կոնկրետ ուղղությունները: Քննարկվել են նաև հուշագրի դրույթների կատարման օպտիմալացման և արդյունավետության բարձրացման հարցերը՝ համապատասխան խորհրդատվական մեխանիզմ ձևավորելու միջոցով։ Խորհրդակցությունները հաստատել են կենսաբանական անվտանգության խնդրի վերաբերյալ Ռուսաստանի և Հայաստանի մոտեցումների ընդհանրությունը։ Նշվել է հետագա սերտ համակարգման և կառուցողական փոխգործակցության անհրաժեշտությունը՝ ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ մասնագիտացված բազմակողմ հարթակներում։ ՀՀ և ՌԴ միջև կենսաբանական անվտանգության ապահովման հարցերի վերաբերյալ միջկառավարական հուշագիը ստորագրվել է 2021-ի մայիսին։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |