Fitch Ratings-ը ՀՀ-ի համար B+ վարկանիշ է սահմանել և նվազեցրել տնտեսական աճի կանխատեսումը մինչև 1․3%19 մարտի 2022 - 16:50 AMT PanARMENIAN.Net - Fitch Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը հաստատել է Հայաստանի արտարժույթով երկարաժամկետ թողարկողի դեֆոլտի B+ վարկանիշը` «կայուն» կանխատեսումով։ Ըստ գործակալության, վարկանիշի պահպանումը պայմանավորված է մեկ շնչի հաշվով բարձր եկամուտով, համատեղերի երկրների համեմատ կառավարման և բիզնես միջավայրի որակով, ինչպես նաև մակրոտնտեսական և հարկաբյուջետային քաղաքականության հուսալի հիմքերով և ԱՄՀ կողմից հավանության արժանացած բարեփոխումների հստակ հաստատումով։ Որպես թույլ կողմեր նշվում են արտարժութային պետական պարտքի բարձր մակարդակը, համեմատաբար թույլ արտաքին ֆինանսները և աշխարհաքաղաքական իրավիճակով առաջացած ռիսկերը: Գործակալությունը նաև կտրուկ նվազեցրել է 2022-ի տնտեսական աճի կանխատեսումը 5․3%-ից մինչև 1․3%՝ պայմանավորելով դա Ուկրաինայում ընթացող պատերազմով և ՌԴ դեմ սահմանված պատժամիջոցներով։ Ըստ Fitch Ratings-ի՝ ՀՀ-ի վրա բացասաբար կանդրադառնան ՌԴ ճգնաժամի երկրորդական ազդեցությունները, հաշվի առնելով սերտ կապերու երկու երկրների տնտեսությունների միջև։ Նշվում է, որ արտահանման աճը դեպի ՌԴ դադարել է, իսկ դեպի ՀՀ դրամական փոխանցումները՝ կրճատվել։ Զեկույցում նշվում է նաև, որ 2021-ի դրությամբ Ռուսաստանին բաժին է ընկել ապրանքների արտահանման 28%-ը, ներմուծման 37%-ը և զբոսաշրջային այցելությունների, օտարերկրյա ուղղակի ներդրումների և դրամական փոխանցումների 40%-ը։ Fitch-ը կանխատեսում է, որ Հայաստանի ՀՆԱ-ի աճը 2023-ին կկազմի 4,2 %՝ արտացոլելով ներքին ներդրումների նպաստող հեռանկարը և զուտ առևտրի դրական ազդեցությունը։ Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |