ԱՀ ՄԻՊ-ը՝ եվրոպացի պաշտոնյաներին․ Դեռ հետաքրքրվա՞ծ եք մարդու իրավունքներով

ԱՀ ՄԻՊ-ը՝ եվրոպացի պաշտոնյաներին․ Դեռ հետաքրքրվա՞ծ եք մարդու իրավունքներով

PanARMENIAN.Net - Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը, Twitter-ի իր միկրոբլոգում անդրադառնալով Արցախում տիրող իրավիճակին, դիմել է եվրոպացի պաշտոնյաներին՝ «դեռ հետաքրքրվա՞ծ եք մարդու իրավունքներով»։

Նա իր հարցադրումներն ուղղել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին և Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչին։

Դիմելով Կլաարին՝ Ստեփանյանը գրել է․ «Ադրբեջանի ղեկավարության «ակտիվ մասնակցությամբ» Արցախը կրկին զրկված է գազամատակարարումից: Անհամբեր սպասում եմ Ձեր արձագանքին»։

Դիմելով Միյատովիչին՝ Ստեփանյանը հարցադրում է արել. «Դուք դեռ հետաքրքրվա՞ծ եք մարդու իրավունքներով»։

Ադրբեջանական ուժերի վերահսկողության տակ գտնվող հատվածում մարտի լույս 8-ի գիշերը վնասվել է գազատարը, ադրբեջանցիները խոչընդոտում էին աշխատանքներին: 8 օր շարունակ նրանց հետ բանակցություններ էին ընթանում ռուս խաղաղապահների մասնակցությամբ։ Մարտի 16-ին հայտարարվեց, որ ադրբեջանական կողմը սկսել է գազատարի նորոգումը։ Մարտի 18-ին հայտարարվեց, որ նորոգման աշխատանքներն ավարտվել են, սակայն, գազը բաժանորդներին սկսել է մատակարարվել մարտի 19-ից։ Մարտի 21-ի երեկոյան հայտնի դարձավ, որ ադրբեջանական կողմի ուղիղ միջամտության հետևանքով Արցախում կրկին դադարեցվել է գազամատակարարումը։ «Մենք ունենք բավարար հիմքեր պնդելու, որ մարտի 8-ին պայթեցված գազատարի վերանորոգման աշխատանքների ընթացքում ադրբեջանական կողմը տեղադրել է փական, որի միջոցով էլ ժամեր առաջ դադարեցրել է գազամատակարարումը»,-ասվում է ԱՀ տեղեկատվայան շտաբի հայտարարության մեջ։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---