Փառուխի համայնքապետ․ Ադրբեջանցիները բարձրացել են Քարագլուխ՝ ռուսները բանակցում են, բայց բանակցության բան չի

Փառուխի համայնքապետ․ Ադրբեջանցիները բարձրացել են Քարագլուխ՝ ռուսները բանակցում են, բայց բանակցության բան չի

PanARMENIAN.Net - Ադրբեջանցիների հետ բանակցությունները արդյունք չեն տվել, դեռ Փառուխ գյուղում են, բարձրաձել են Քարագլուխ, մինչև հիմա այնտեղ են: Այդ մասին հայտնել է Արցախի Ասկերանի շրջանի Փառուխ բնակավայրի համայնքապետ Վարդան Միքայելյանը, տեղեկացնում է «Փաստինֆոն»։

«Նույն վիճակն է, ոնց որ երեկ, ռուսները շարունակում են բանակցել, բայց բանակցության բան չի, չգիտենք՝ ինչ կլինի, ոչ մի բան մեզ չեն ասում»,-ասել է համայնքապետը:

Նրա հաղորդմամբ՝ ընդհանուր առմամբ իրավիճակը Փառուխում հանգիստ է, կրակոցներ չկան, սակայն մարդիկ դեռևս տարհանված են:

Համայնքապետը շեշտել է, որ Քարագլուխը շատ կարևոր բարձունք է, որտեղից հակառակորդը կկարողանա իր դիտարկման ներքո պահել գյուղերը. «Դրանից ներքև բոլորը հայկական գյուղեր են, դրանք բոլորը կկարողանան ադրբեջանցիները դիտարկել»,-ասել է Միքայելյանը:

Մարտի 24-ին Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, կոպտորեն խախտելով 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության պահանջները, ներխուժել են Արցախի Հանրապետությունում ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտի, վերահսկողության տակ վերցնելով Ասկերանի շրջանի Փառուխ գյուղն ու հարակից դիրքերը, ապա փորձել առաջխաղացում ապահովել Արցախի արևելյան սահմանագոտում: Մարտի 25-ի առավոտվա դրությամբ ռուսական խաղաղապահ զորակազմի և Արցախի համապատասխան մարմինների կողմից ժամեր տևած բանակցությունները էական արդյունքներ չեն տվել, և հակառակորդը չի վերադարձել ելման դիրքեր:

Ադրբեջանական ստորաբաժանումները մարտի 25-ի գիշերը կրակ են բացել ՊԲ ստորաբաժանումների վրա՝ կիրառելով ինչպես տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, այնպես էլ հարվածային ԱԹՍ, հայտնում է Արցախի ՊԲ-ն: Հայկական կողմից կա մեկ վիրավոր։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---