ԱՀ ոստիկանություն. Մերժել սոցցանցերով վարկեր տրամադրելու բոլոր առաջարկները

ԱՀ ոստիկանություն. Մերժել սոցցանցերով վարկեր տրամադրելու բոլոր առաջարկները

PanARMENIAN.Net - ԱՀ ոստիկանության Տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչությունը զգուշացնում է՝ ցուցաբերել զգոնություն և մերժել սոցիալական ցանցերի միջոցով վարկեր տրամադրելու բոլոր առաջարկները, անհապաղ դիմել տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչություն կամ ոստիկանության մոտակա բաժին:

Նշվում է, որ մարտի 24-ին ԱՀ ոստիկանության տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում Մարտակերտի շրջանի բնակիչ Վ.Ա.-ից դիմում է ստացվել, որ սոցիալական ցանցի միջոցով «Վարկեր նույնիսկ սև ցուցակում» անվամբ գրանցված օգտատիրոջ հետ ձեռք է բերել 1,200,000 դրամ գումարի վարկային գործարք կատարելու պայմանավորվածություն և վարկի ձևակերպման համար Վ.Ա.-ից պահանջվել է տերմինալի միջոցով բուքմեյքերական ընկերության խաղային հաշվին փոխանցել 68,000 դրամ։

Նշված եղանակով գումարները փոխանցելուց հետո հափշտակվել է անհայտ անձի կողմից, ինչի արդյունքում վերջինիս պատճառվել է զգալի չափերի հասնող գույքային վնաս։

Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչությունը:

Ձեռնարկվում են համապատասխան քայլեր նման հանցագործությունների բացահայտման և ապագայում դրանք բացառելու ուղղությամբ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---