Պուտինը մարտի 25-ին հեռախոսազրույց է ունենալու Փաշինյանի հետ

Պուտինը մարտի 25-ին հեռախոսազրույց է ունենալու Փաշինյանի հետ

PanARMENIAN.Net - ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մարտի 25-ին հեռախոսազրույց կունենա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

Այդ մասին ՌԴ նախագահը հայտարարել է մշակույթի և արվեստի բնագավառում ՌԴ նախագահի մրցանակի դափնեկիրների հետ հանդիպման ժամանակ՝ դիմելով Սացի անվան Մանկական երաժշտական թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Գեորգի Իսահակյանին, որը ծնունդով երևանցի է, գրում է ՏԱՍՍ-ը։

«Ես հնարավորություն կունենամ ձեր բարի խոսքերը Երևանի մասին փոխանցել Հայաստանի վարչապետին, ում հետ այսօր հեռախոսազրույց եմ ունենալու։ Կարծում եմ, նրան հաճելի կլինի»,-ասել է նա։

Մարտի 24-ին Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, կոպտորեն խախտելով 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության պահանջները, ներխուժել են Արցախի՝ ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտի, վերահսկողության տակ վերցնելով Ասկերանի շրջանի Փառուխ գյուղն ու հարակից դիրքերը, ապա փորձել առաջխաղացում ապահովել Արցախի արևելյան սահմանագոտում: Մարտի 25-ի առավոտվա դրությամբ ռուսական խաղաղապահ զորակազմի և Արցախի համապատասխան մարմինների կողմից ժամեր տևած բանակցությունները էական արդյունքներ չեն տվել, և հակառակորդը չի վերադարձել ելման դիրքեր:

Ադրբեջանական զինուժը մարտի 25-ի գիշերը կրակ է բացել ՊԲ ստորաբաժանումների վրա՝ կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, հարվածային ԱԹՍ: Ադրբեջանի կողմից հրահրված փոխհրաձգության հետևանքով տարբեր աստիճանի վիրավորում է ստացել ՊԲ 5 պայմանագրային զինծառայող։ Մարտի 25-ի կեսօրից Ադրբեջանի ԶՈւ-ն կիրառում է հարվածային անօդաչու թռչող սարքեր, այդ թվում՝ Bayraktar TB-2: Հայկական կողմից զոհվել է ՊԲ 2 պայմանագրային զինծառայող: Վիրավորների թիվը ճշտվում է

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---