Ցույց Ստեփանակերտում․Անվտանգության պահպանման խնդիր են բարձրացվել

Ցույց Ստեփանակերտում․Անվտանգության պահպանման խնդիր են բարձրացվել

PanARMENIAN.Net - «Արցախի կանայք՝ հանուն Արցախի ապագայի» նախաձեռնության ներկայացուցիչների կողմից Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կազմակերպվել է խաղաղ ցույց՝ Արցախի ժողովրդի անվտանգության պահպանման խնդիրը բարձրացնելու, Արցախի Հանրապետության ինքնության ճանաչման նպատակով, հայտնում է Արցախպրեսը։

Նախաձեռնող խմբի անդամ Ալյոնա Սարգսյանն ասել է, որ հիմնական նպատակը միջազգային հանրությանը ներկայացնելն է Արցախում տիրող իրավիճակը։

«Ադրբեջանի հայատյաց իշխանությունները խախտել են 2020 թվականի նոյեմբերի 9-ի համաձայնագրի բոլոր կետերը և հարձակվել մեր սահմանների վրա։ Մենք ունենք զոհեր, վիրավորներ, ինչպես նաև խաղաղ բնակչության կյանքն է վտանգված։ Եթե այսօր լռենք, վաղը կորցնելու ենք Արցախը։ Ես չեմ ցանկանում, որ Արցախը հայաթափվի։ Մեկն եմ լինելու այն կանանցից, ովքեր մնալու են և պայքարելու են մինչև վերջ։ Այս հողի համար հազարավոր զինվորներ են իրենց կյանքը զոհել, մենք նրանց հայրենիք ենք պարտք»,-նշել է Սարգսյանը։

Մարտի 24-ին Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, կոպտորեն խախտելով 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության պահանջները, ներխուժել են Արցախի ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտի` վերահսկողության տակ վերցնելով Ասկերանի շրջանի Փառուխ գյուղն ու հարակից դիրքերը, ապա փորձել առաջ շարժվել Քարագլուխ բարձունքի ուղղությամբ: Ռուս խաղաղապահների մասնակցությամբ բանակցությունները էական արդյունք չեն տվել, և հակառակորդը չի վերադարձել ելման դիրքեր:

Ադրբեջանական զինուժը մարտի 25-ի գիշերը կրակ է բացել ՊԲ ստորաբաժանումների վրա տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հարվածային ԱԹՍ կիրառել, այդ թվում՝ Bayraktar TB-2: Հայկական կողմից զոհվել է ՊԲ 3 պայմանագրային զինծառայող, 15-ը՝ վիրավորվել։

Մարտի 26-ին Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրկին դիմել են ագրեսիվ գործողությունների` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ փորձելով առաջխաղացում ապահովել Արցախի արևելյան սահմանագոտու ուղղությամբ: ՊԲ ստորաբաժանումները դիմում են համարժեք գործողությունների:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---