Կիպրոսը ՀՀ-ին տեղափոխել է «կանաչ» երկրների շարքը

Կիպրոսը ՀՀ-ին տեղափոխել է «կանաչ» երկրների շարքը

PanARMENIAN.Net - Կիպրոսի առողջապահության նախարարությունը, ըստ կորոնավիրուսով պայմանավորված երկրների համաճարակաբանական դասակարգման նոր թարմացումների, ՀՀ-ին «կարմիր» գոտուց տեղափոխել է «կանաչ» երկրների շարքը։ Որոշումն ուժի մեջ կմտնի մարտի 31-ից, հայտնում է Cyprus Mail-ը։

Նախարարությունը նշել է, որ նոր ծրագիրը միտված է երկրի համաճարակային իրավիճակի վերագնահատման և օդանավակայանների անխափան աշխատանքի ապահովմանը։

Երկրները այժմ դասակարգվում են որպես կանաչ, կարմիր կամ մոխրագույն, որոնք ենթադրում են տարբեր պահանջներ չպատվաստված ուղևորների կամ նրանց հանդեպ, ովքեր չունեն կորոնավիրուսի դեմ պատվաստման հավաստագիր կամ ապաքինման մասին հավաստագիր։

Վերոնշյալ ուղևորները կարող են մեկնել Կիպրոս, եթե համապատասխանում են իրենց երկրի համար սահմանված թեստավորման կամ ինքնամեկուսացման բոլոր պայմաններին։

Պատվաստված ուղևորները, կամ նրանք, ովքեր վերջերս են ապաքինվել վարակից, կարող են մուտք գործել Կիպրոս առանց թեստավորման և ինքնամեկուսացման, եթե համապատասխանում են երկրի պահանջներին։

Մարտի 28-ի դրությամբ, կանաչ գոտում են ԱՄԷ-ն, Կատարը, Ռուանդան, Սաուդյան Արաբիան և Հայաստանը։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---