Փոխնախարար․ Արագածոտնում «Մայլեռ» ներդրումային ծրագրով կստեղծվի մոտ 1500 աշխատատեղ

Փոխնախարար․ Արագածոտնում «Մայլեռ» ներդրումային ծրագրով կստեղծվի մոտ 1500 աշխատատեղ

PanARMENIAN.Net - Արագածոտնում «Մայլեռ» ներդրումային ծրագրի իրականացմամբ կստեղծվի մոտ 1500 աշխատատեղ։ Այդ մասին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում հայտարարել է էկոնոմիկայի փոխնախարար Անի Իսպիրյանը։

Նա հավելել է, որ Արագածոտնի մարզում կառուցվելիք այդ բազմաֆունկցիոնալ լեռնային համալիրի ընդհանուր ներդրումները կկազմեն մոտ 30 մլրդ դրամ։

Փոխնախարարը ներկայացրել է ՀՀ կառավարության փետրվարի 28-ի «ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2021 թվականի կատարման ընթացքի և արդյունքների զեկույցի մասին» որոշմամբ հավանության արժանացած զեկույցի` Էկոնոմիկայի նախարարության իրականացրած տնտեսական քաղաքականության արդյունքները:

Իսպիրյանի խոսքով` հաշվետու ժամանակահատվածում համախառն ներքին արդյունքի աճը կազմել է 5․7 տոկոս: Նշվել է, որ ապրանքների և ծառայությունների արտահանումը ՀՆԱ-ի նկատմամբ կազմել է 35 տոկոս: 2021թ. արտահանումը ներմուծման նկատմամբ աճել է, ինչի շնորհիվ ՀՆԱ-ի նկատմամբ բացասական տարբերությունը կրճատվել է` կազմելով -8 տոկոս:

«Առաջին անգամ ապրանքների արտահանումը գերազանցել է 3 մլրդ դոլարի շեմը»,- տեղեկացրել է փոխնախարարը:

Անդրադառնալով տարածաշրջանային փոխգործակցությանը` փոխնախարարը նշել է, որ Հայաստանը շարունակել է ակտիվ ներգրավվածությունը ԵԱՏՄ աշխատանքներին: 2021 թ. ԵԱՏՄ երկրների հետ առևտրաշրջանառությունը կազմել է մոտ 2․5 մլրդ դոլար:

Խոսելով Հայաստան-ԵՄ համագործակցությունից` գերատեսչության ներկայացուցիչն ասել է, որ հաշվետու ժամանակահատվածում ավարտվել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման գործընթացը, և այն լիովին ուժի մեջ է մտել: Հաստատվել է CEPA դրույթների վերաբերյալ 300-ից ավելի միջոցառումներից բաղկացած ճանապարհային քարտեզը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---