ANCA. ԱՄՆ-ի՝ 2023-ի ֆինտարվա նախագծով ՀՀ-ին հատկացվող օգնությունը նվազում է, Արցախին օգնություն նախատեսված չէ

ANCA. ԱՄՆ-ի՝ 2023-ի ֆինտարվա նախագծով ՀՀ-ին հատկացվող օգնությունը նվազում է, Արցախին օգնություն նախատեսված չէ

PanARMENIAN.Net - 2023 թ․ ֆինանսական տարվա համար Սպիտակ տան բյուջեի նախատեսվող հատկացումներում, որը հրապարակվել է մարտի 28-ին, Հայաստանին տրամադրվելիք օգնությունը նվազեցվել է, իսկ Արցախին օժանդակություն նախատեսված չէ։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը հորդորում է Կոնգրեսին ընդամենը 24 մլն դոլար հատկացնել Հայաստանին, հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA)։

«Հիասթափված ենք, որ նախագահ Բայդենի տարեկան բյուջեն, Հայաստանին որպես աջակցություն է նախատեսում 24 մլն դոլարից մի փոքր ավելի ու չի ներառում որևէ կոնկրետ գումար Արցախին օգնելու համար, մինչդեռ Ադրբեջանին նախատեսվում է ավելի քան 164 մլն դոլար ռազմական օգնություն հատկացնել»,- ասել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:

Նա հույս է հայտնել, որ Կոնգրեսում իրենց գործընկերները և համայնքային ակտիվիստները կաշխատեն հատկացումների հարցի վրա՝ նպատակ ունենալով, որ ԱՄՆ-ից ՀՀ-ին և Արցախին հատկացվող օգնությունը կտրուկ աճի։

ԱՄՆ-ն 2022-ի համար 45 մլն դոլար է հատկացրել Հայաստանին և 2 մլն դոլար Արցախին, թեև նախապես ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը կոչ էր արել է $24 մլն օգնություն հատկացնել ՀՀ-ին։ ԱՄՆ նախագահի՝ ՀՀ համար առաջարկած բյուջեն ներառում էր 23,405,000 դոլարի հատկացում և 600,000 դոլարի ռազմական օգնություն։ Բյուջեի առանձին հոդվածով նախատեսված էր $6,050,000 հատկացնել ՀՀ իրավապահ մարմիններին թմրանյութերի շրջանառության դեմ միջազգային պայքարի համար։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---