Ադրբեջանի ԱԳՆ․ Բաքուն մտադիր է խաղաղության համաձայնագիր ստորագրել, եթե ՀՀ-ն «պատրաստ է կոնկրետ քայլերի»29 մարտի 2022 - 18:03 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի ԱԳՆ-ն, արձագանքելով խաղաղության շուրջ բանակցություններ սկսելու վերաբերյալ ՀՀ ԱԽ հայտարարությանը, նշել է, որ եթե հայկական կողմը դա որպես լուրջ քայլ է դիտարկում, ապա «ժամանակն է կոնկրետ քայլեր ձեռնարկել» և հայտարարել է, որ Ադրբեջանը պատրաստ է դրան։ Նշվում է նաև, որ Բաքուն կոնկրետ սկզբունքներ է առաջ քաշել, որոնց վրա պետք է հիմնվի այդ համաձայնագիրը, գրում է Interfax.az-ը։ Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ ասվում է, թե «տարածաշրջանում լարվածության աճի պատճառը Հայաստանի կողմից իր պարտավորությունները չկատարելն է»։ «Հենց Հայաստանն է խախտում եռակողմ հայտարարության դրույթները, նպաստում լարվածության աճին տարածաշրջանում և խարխլում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերը»,-ասվում է հայտարարության մեջ: Նշվում է նաև թե Հայաստանը, «որը կոպտորեն խախտում է միջազգային իրավունքը, չի կարող խոսել միջազգային զսպման մեխանիզմների մասին»։ ՀՀ անվտանգության խորհուրդը մարտի 28-ին կայացած նիստում քննարկել է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված անվտանգային իրավիճակը` այն գնահատելով խիստ լարված: ԱԽ հայտարարության մեջ ասվում է, որ իրադրության վերլուծությունը ցույց է տալիս՝ Ադրբեջանը, փորձելով գտնել մտացածին հիմնավորումներ, հող է նախապատրաստում Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ նոր սադրանքներ և հարձակում սկսելու համար, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետությանը մեղադրելով խաղաղության պայմանագրի հարցում ապակառուցողական գործողությունների մեջ: «Անվտանգության խորհուրդը ստեղծված իրավիճակում հարկ է համարում ևս մեկ անգամ վերահաստատել Հայաստանի Հանրապետության ավելի վաղ հնչեցրած դիրքորոշումը և Ադրբեջանական Հանրապետությանն առաջարկում է անհապաղ բանակցություններ սկսել համապարփակ խաղաղության պայմանագրի շուրջ»,-ասվում է ՀՀ ԱԽ հայտարարության մեջ։ Ընթերցեք նաև․ Սիմոնյանն ու Գաֆարովան վիճել են ԱՊՀ նիստում․ ՀՀ ԱԺ նախագահը նշել է՝ հրադադարի խախտումը ֆիքսել է նաև ՌԴ-ն Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով |