ԵԱՀԿ նախագահ. Պատրաստ ենք աջակցել ՀՀ-ին և Ադրբեջանին խաղաղ պայմանագրի հարցում

ԵԱՀԿ նախագահ. Պատրաստ ենք աջակցել ՀՀ-ին և Ադրբեջանին խաղաղ պայմանագրի հարցում

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի ԱԳ նախարար Զբիգնև Ռաուն Բաքվում Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ ԵԱՀԿ-ն պատրաստ է աջակցել ՀՀ-ին և Ադրբեջանին խաղաղ պայմանագրի ստորագրման, ինչպես նաև Հարավային Կովկասում խաղաղության պահպանման համար։

Նա նաև ասել է, որ «համատեղ ջանքերով հնարավոր կլինի առաջխաղացման հասնել հումանիտար հարցերի, անհետ կորածների, պատմամշակութային հուշարձանների պահպանման հարցում», գրում է Interfax.az-ը։

«ԵԱՀԿ-ն նաև պատրաստ է իր ավանդն ունենալ հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծման և սահմանազատման գործում, քանի որ կազմակերպությունը մեծ փորձ ունի այդ ոլորտում»,-ասել է նա։

ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի ԱԳ նախարար Զբիգնև Ռաուն տարածաշրջանային այցով է Հարավային Կովկասում։ Նա կայցելի նաև Հայաստան և Վրաստան։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---