ԱԽ քարտուղարը Լիտվայում հերքող փաստեր է ներկայացրել ՀՀ վերաբերյալ տարածվող կեղծ լուրերի մասին![]() 1 ապրիլի 2022 - 11:12 AMT PanARMENIAN.Net - Լիտվայում գտնվող ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդայի ազգային անվտանգության գծով գլխավոր խորհրդական Կեստուտիս Բուդրիսի հետ հանդիպմանը մանրամասն հերքող փաստեր է ներկայացրել Հայաստանի վերաբերյալ տարածվող կեղծ լուրերի մասին: Կողմերը քննարկել են կեղծ տեղեկատվության ռիսկերը և պայմանավորվել գործակցել կեղծ լուրերի դեմ պայքարի շրջանակում: Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ: Այս համատեքստում ԱԽ քարտուղարը ներկայացրել է իրավիճակը Հարավային Կովկասում և Հայաստանի դիրքորոշումները տարածաշրջանային խնդիրների կարգավորման վերաբերյալ: Կարևորելով Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարական բարեփոխումները՝ երկուստեք ընդծել են դրանց նշանակությունը երկկողմ հարաբերությունների զարգացման համատեքստում: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 31-ի կառավարության նիստում հայտարարել է, որ Ադրբեջանը ՀՀ և Արցախի դեմ վարում է ռազմական հարձակումը հիմնավորող խոսույթի բովանդակության ձևավորման քաղաքականություն։ «Ադրբեջանը նախ թեզեր է նետում դիվանագիտական կամ հանրային հարթակ, ապա Հայաստանին մեղադրում է այդ թեզերին չարձագանքելու կամ ապակառուցողական կերպով արձագանքելու կամ մերժելու մեջ, հետո Հայաստանին է վերագրում ինչ-որ խոստումներ, ինչ-որ պայմանավորվածություններ, հետո այս խոսույթի համատեքստում Հայաստանին վերագրում է ապակառուցողականություն, պայմանավորվածությունները չպահելու գործելակերպ։ Եվ այդ մեղադրանքի վրա կառուցում է ագրեսիվ հռետորաբանություն, որին հաջորդում են ագրեսիվ գործողություններ, որոնք արդարացվում են վերոնշյալ խոսութով և բանաձևեևով»», - ասել է Փաշինյանը։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |