Մեծ Բրիտանիան Ադրբեջանին և ՀՀ-ին ԼՂ-ում լարվածությունը նվազեցնելու կոչ է արել![]() 1 ապրիլի 2022 - 13:40 AMT PanARMENIAN.Net - Մեծ Բրիտանիան Ադրբեջանին և ՀՀ-ին Լեռնային Ղարաբաղում լարվածությունը նվազեցնելու կոչ է արել։ Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ՄԹ Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի հարցերով պետնախարար Ջեյմս Քլևերլին։ «Այս շաբաթ Ադրբեջանի և Հայաստանի դեսպանների հետ զրույցներում ես կոչ եմ արել նվազեցնել լարվածությունը Լեռնային Ղարաբաղում։ Մեծ Բրիտանիան կոչ է անում պահպանել հրադադարի ռեժիմը և աջակցում է դիվանագիտական լուծմանը՝ տարածաշրջանում բոլորի համար կայունություն և անվտանգություն ապահովելու համար»,-ասվում է գրառման մեջ։ Միացյալ Թագավորության Համայնքների պալատի ՀՀ հետ խորհրդարանական բարեկամության խումբը խստորեն դատապարտել է ադրբեջանական ուժերի ագրեսիվ գործողությունները Լեռնային Ղարաբաղի դեմ: Այդ մասին ասվում է խմբի հայտարարության մեջ, որը հրապարակվել է Հայաստանի հետ բարեկամության խորհրդարանական խմբի նախագահ Թիմ Լոութոնի գրառման մեջ։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |