IDBank-ը դոլարային պարտատոմսերի հերթական տրանշն է թողարկել![]() 5 ապրիլի 2022 - 15:44 AMT PanARMENIAN.Net - IDBank-ն ապրիլի 5-ին հրապարակային առաջարկի միջոցով թողարկել է AMANLBB2HER6 տարբերակիչ ծածկագրով անվանական արժեկտրոնային պարտատոմսերի հերթական տրանշը։ Արժեկտրոնային պարտատոմսերի ընդհանուր ծավալը կազմում է 5 մլն դոլար։ Պարտատոմսերի շրջանառության ժամկետը 27 ամիս է, արժեկտրոնային տարեկան եկամտաբերությունը` 3%, իսկ արժեկտրոնային եկամտի վճարումը կիրականցվի եռամսյա պարբերականությամբ։ Պարտատոմսերը տեղաբաշխվելու են ապրիլի 5-ից մինչև հուլիսի 1-ը ներառյալ։ Տեղաբաշխման ավարտից հետո պարտատոմսերը ցուցակվելու են «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ-ում և ունենալու են շուկա ստեղծող (Marketmaker): IDBank-ի ֆինանսական տնօրեն Արման Ասատրյանի խոսքով՝ IDBank-ի պարտատոմսերի նկատմամբ պահանջարկը շարունակում է բարձր մնալ։ «IDBank-ի պարտատոմսեր գնելու գործընթացը հնարավորինս պարզեցված է, իսկ արդեն ձեռք բերված պարտատոմսերի մասին ողջ անհրաժեշտ տեղեկատվությունը կարելի է տեսնել Idram&IDBank հավելվածի «Բանկինգ» բաժնում։ Այդտեղ նշվում են պարտատոմսերի տարբերակիչ ծածկագիրը, քանակը, անվանական արժեքը, տարեկան արժեկտրոնային եկամտաբերությունը, արժեկտրոնի վճարման և պարտատոմսերի մարման օրերը», - ասել է Արման Ասատրյանը։ IDBank-ի պարտատոմս ձեռք բերելու համար անհրաժեշտ է պարզապես լրացնել համապատասխան հայտը և ներկայացնել Բանկ։ IDBank-ի 2021թ․ հինգերորդ թողարկման պարտատոմսերի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը հասանելի է հետևյալ հղմամբ։ Անվանական պարտատոմսերով ներգրավված դրամական միջոցները համարվում են երաշխավորված բանկային ավանդ և երաշխավորված են «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի» կողմից: Պարտատոմսերի ծրագրային ազդագիրը գրանցվել է ՀՀ Կենտրոնական բանկում ՀՀ ԿԲ նախագահի 2021 թվ. հուլիս 23-ի թիվ 1/392Ա որոշմամբ։ Ծրագրային ազդագրի, դրա լրացման էլեկտրոնային տարբերակներին և սույն թողարկման հիմնական պայմաններին կարելի է ծանոթանալ IDBank-ի պաշտոնական կայքում: Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |