ՌԴ-ում ՀՀ դեսպանը Միլոնովին ՀՀ ԱԺ նախագահի հուշամեդալ է հանձնել

ՌԴ-ում ՀՀ դեսպանը Միլոնովին ՀՀ ԱԺ նախագահի հուշամեդալ է հանձնել

PanARMENIAN.Net - Ապրիլի 5-ին ՌԴ-ում ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանը ՀՀ Ազգային ժողովի նախագահի հուշամեդալ և շնորհակալագիր է հանձնել ՌԴ Պետդումայի ընտանիքի, կանանց և երեխաների հարցերով հանձնաժողովի նախագահի տեղակալ Վիտալի Միլոնովին, տեղեկացնում է ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը։

Հուշամեդալն ու շնորհակալագիրը հանձնվել են արցախցի մանուկների համար 2021թ․ դեկտեմբերին «Ժառանգություն և առաջընթաց» ռուս-հայկական նախաձեռնությունների զարգացման և աջակցության հիմնադրամի կողմից կազմակերպված սոցիալական ու հումանիտար ուղղվածությամբ ակցիայի անցկացման համար։

ՀՀ դեսպանի և ՌԴ Պետդումայի «Եդինայա Ռոսիա» խմբակցությունը ներկայացնող պատգամավորը քննարկվել են միջխորհրդարանական կապերի ամրապնդմանն ու հետագա զարգացմանն ուղղված հայ-ռուսական երկկողմ օրակարգի հարցեր։

2022-ի հունվարին ՌԴ Պետդումայի պատգամավոր Վիտալի Միլոնովն այցելել էր Արցախ, մի շարք հանդիպումներ ունեցել, այդ թվում ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի հետ, ինչն առաջացրել էր Ադրբեջանի դժգոհությունը։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նամակ էր գրել «Միասնական Ռուսաստան» կուսակցության նախագահ Դմիտրի Մեդվեդևին՝ Միլոնովի՝ «Ադրբեջանի տարածք» կատարած այցի վերաբերյալ։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---