Հոկտեմբերին ՀՀ-ում մարդահամար կանցկացվի

Հոկտեմբերին ՀՀ-ում մարդահամար կանցկացվի

PanARMENIAN.Net - 2022-ի հոկտեմբերի 13-22-ը Հայաստանում մարդահամար կանցկացվի։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը:

«ՀՀ-ում 2022 թվականի մարդահամարի նախապատրաստման և անցկացման համապետական հանձնաժողովի այսօրվա նիստի ընթացքում քննարկել ենք նախապատրաստման և անցկացման աշխատանքների ընթացքը, ինչպես նաև անդրադարձել ենք Մարդահամարի ծրագրի (հարցաշարի) նախագծին»,- ասվում է գրառման մեջ։

Հնգօրյա ժամկետում Հանձնաժողովի անդամների կողմից երկու հարցի վերաբերյալ կարծիքներն ու առաջարկները ստանալուց, հարցաշարը լրամշակելուց հետո, Հանձնաժողովի քննարկման արդյունքում ձևավորած կարծիքի հիման վրա 2022թ. մարդահամարի ծրագրի նախագիծը կներկայացվի ՀՀ կառավարության հաստատմանը։

Վերջին անգամ ՀՀ-ում մարդահամար անցկացվել է 2011-ին։ ՀՀ-ում մարդահամար անցկացվում է մոտավորապես յուրաքանչյուր 10 տարին մեկ անգամ՝ երկրում ժողովրդագրության մասին ճշգրիտ տվյալներ հավաքելու նպատակով։ Հայաստանում հաջորդ մարդահամարը նախատեսվում է անցկացնել 2020 թվականին, սակայն այն չի կայացել։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---