Փաշինյանը քննարկել է ՀՀ-ում «Կորպորասիոն Ամերիկայի» ծրագրերի ընթացքը և ընդլայնման հեռանկարները

Փաշինյանը քննարկել է ՀՀ-ում «Կորպորասիոն Ամերիկայի» ծրագրերի ընթացքը և ընդլայնման հեռանկարները

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերության գործադիր տնօրեն Մարտին Էռնեկյանին` քննարկել են ՀՀ-ում «Կորպորասիոն Ամերիկայի» ծրագրերի ընթացքը և ընդլայնման հեռանկարները։

Էռնեկյանը գոհունակություն է հայտնել ՀՀ կառավարության հետ գործակցության կապակցությամբ և վարչապետին փոխանցել արգենտինահայ գործարար, բարերար Էդուարդո Էռնեկյանի ջերմ ողջույնները:

Մասնավորապես, անդրադարձ է եղել ընկերությանը կոնցեսիոն կառավարման տրված Երևանի «Զվարթնոց», Գյումրիի «Շիրակ» օդանավակայանների զարգացմանը, ենթակառուցվածքների բարելավմանը վերաբերող հարցերի: Այս համատեքստում քննարկվել են ներդրումային նոր նախագծեր իրականացնելու հնարավորությունները, որոնք կնպաստեն ավիացիոն շուկայի զարգացմանը, ուղևորահոսքերի ավելացմանը, որակյալ ծառայությունների մատուցմանը: Մտքեր են փոխանակվել նաև այլ ուղղություններով հնարավոր նոր ծրագրերի շուրջ։

Վարչապետը կարևորել է ընկերության գործունեությունը Հայաստանում և նշել, որ Կառավարությունը հետաքրքրված է փոխշահավետ գործընկերության խորացմամբ:

Զրուցակիցները քննարկել են Հայաստանում «Կորպորասիոն Ամերիկա»-ի կողմից իրականացվող ծրագրերի ընթացքը և ընդլայնման հեռանկարները:

Մարտին Էռնեկյանին ուղեկցում էին «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության գլխավոր տնօրեն Մարսելո Վենդեն և փոխտնօրեն Սերգեյ Ավետիսյանը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---