Փորձագետ․ Տեղեկատվական պատերազմը՝ հայերին համոզելն է, որ պայքարելն անիմաստ է, Արցախը կարևոր չէ

Փորձագետ․ Տեղեկատվական պատերազմը՝ հայերին համոզելն է, որ պայքարելն անիմաստ է, Արցախը կարևոր չէ

PanARMENIAN.Net - Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ տեղեկատվական պատերազմը դա հայերին համոզելն է, որ պայքարելն անիմաստ է, Արցախը կարևոր չէ և այլն։

«Տեղեկատվական պատերազմը դա կայք ու Ֆեյսբուք կոտրելը չէ։ Դա հայերին համոզելն է, որ պայքարելը անիմաստ է, Արցախը կարևոր չէ և այլն։ Դրա ամենավատ դրսևորումը՝ էդ ամենը համոզելն է հայերի միջոցով»,- ասվում է գրառման մեջ:

Ազգային ժողովում երկրորդ օրն է` քննարկվում են ԼՂ կարգավորման հետ կապված գործընթացներն ու բանակցային պատմությունը։ Իշխանական թևի պագամավորների ելույթներում մտքեր են հնչում, թե ԼՂ կարգավիճակի հարցն այլևս առաջնային չէ, որ 1996-ին առաջ քաշված այն գաղափարը, թե ԼՂ-ն Ադրբեջանի կազմում ապագա չունի, հիմա կարելի է ասել՝ ճիշտ չէր, որ միջազգային հանրությունը հայկական կողմին հորդորում է մի փոքր իջեցնել նշաձողը ԼՂ կարգավիճակի հարցում։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---