Ադրբեջանցիները խախտել են շփման գիծը Մարտակերտի շրջանում, ապա՝ համաձայնել վերադառնալ ելման դիրքեր![]() 16 ապրիլի 2022 - 10:29 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 15-ի երեկոյան ՌԴ ՊՆ-ն հայտնել է ադրբեջանական կողմից շփման գծի խախտման դեպքի մասին Մարտակերտի շրջանի Յարըմջա (Հացավան) բնակավայրի շրջանում։ «Մարտակերտի շրջանի Յարըմջա (Հացավան) բնակավայրի շրջանում Ադրբեջանի կողմից շփման գծի խախտում է գրանցվել: Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարության, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների հետ փոխգործակցությամբ միջոցներ են ձեռնարկվում միջադեպի կարգավորման ուղղությամբ»,- ասվում է ՌԴ ՊՆ տեղեկագրում։ Ավելի ուշ Արցախի տեղեկատվական շտաբը հայտնել է, որ ադրբեջանական զորքերը համաձայնել են վերադառնալ ելման դիրքեր։ «Ապրիլի 15-ին Մարտակերտի շրջանի Սեյսուլան բնակավայրի մոտակայքում Ադրբեջանի զինված ուժերը շփման գծի միջդիրքային տարածքի չեզոք գոտու հատվածում խախտում են կատարել: Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի կողմից ձեռնարկված բանակցությունների արդյունքում ադրբեջանական զորքերը քիչ առաջ համաձայնել են վերադառնալ ելման դիրքեր»,- ասված է հաղորդագրության մեջ։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |