Արցախի գործող և նախկին նախագահներն Ամարսաում մասնակցել են Զատկի պատարագին![]() 18 ապրիլի 2022 - 11:44 AMT PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ապրիլի 17-ին հանրապետության երկրորդ և երրորդ նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի հետ այցելել է Ամարասի վանական համալիր: Նրանք մասնակցել է Սուրբ Հարության տոնի առթիվ մատուցված պատարագին։ Այդ մասին տեղեկացնում է ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ապրիլի 14-ին հանդիպել է ԱՀ երկրորդ և երրորդ նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի հետ: Նրանք քննարել էին երկրի առջև ծառացած արտաքին ու ներքին հիմնական մարտահրավերները և դրանց հաղթահարման ուղիները: Նախագահները մտքեր էին փոխանակվել Արցախի ապագայի վրա տարածաշրջանի ռազմաքաղաքական իրավիճակի ազդեցության և իշխանությունների հնարավոր անելիքների շուրջ, հայտնում է Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։ ![]() ![]() Բողոքի ցույցի ընթացքում նաև ստորագրահավաք է անցկացվել ուղղված Եվրահանձնաժողովին և ԵՄ խորհրդին՝ արցախահայությանը պաշտպանելու կոչով Աճյունները տեղափոխվել են Ստեփանակերտի դատաբժշկական փորձաքննության բյուրո
Նա նաև Ալիևին կոչ է արել համընդանուր համաներում կիրառել Պուտինը տեղեկացրել է նրան ԼՂ «հայ բնակչության իրավունքների և անվտանգության պաշտպանության մասին» ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |