Նախագիծ․ Զենք ձեռք բերելու համար որսորդմիության անդամ լինելը պարտադիր չի լինի![]() 18 ապրիլի 2022 - 15:13 AMT PanARMENIAN.Net - Շրջանառության մեջ է դրել «Զենքի շրջանառության կարգավորման մասին» ՀՀ նոր օրենքի նախագիծը, որով չեղարկվում է զենք ձեռք բերելու համար նախատեսված որսորդմիության անդամ լինելու պարտադիր պահանջը։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում, ներկայացնելով նախագիծը, գրել է Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը։ «Սահմանվում է քաղաքացիական զենք ձեռք բերելու թույլտվության տարիքը՝ 21 տարեկան։ Չեղարկվում է ակոսափող հրազեն ձեռք բերելու համար 5 տարվա ողորկափող հրազեն ունենալու պարտադիր պահանջը: Սահմանվում է զենք ձեռք բերելու պարտադիր քննական կարգի հիմքերը: Չեղարկվում է փամփուշտների քանակի սահմանափակումը: Հստակեցվում են զենքի տեսակները: Սահմանվում են հրաձգարանների չափանիշները»,-ասվում է գրառման մեջ: Նշվում է, որ ձենք ձեռք բերելու, պահելու, կրելու և տեղափոխելու (փոխադրելու) թույլտվության ժամկետը սահմանվելու է 10 տարի՝ նախկին 5 տարվա փոխարեն։ Նախագծով զենքի արտադրության, ներկրման, արտահանման, առևտրի լիցենզիայի գործողության ժամկետը սահմանվելու է 5 տարի՝ նախկին 3 տարվա փոխարեն: «Թույլատրվում է ձեռք բերել մինչև 10 միավոր քաղաքացիական հրազեն՝ նախկին 5 միավորի փոխարեն։ Զենքի հավաքածուներ կազմելու թույլտվությունը դառնում է անժամկետ»,-ասվում է գրառման մեջ։ Գաբրիելյանը նշել է, որ նախագիծը ուժի մեջ կմտնի ընդունվելուց հետո՝ 3 ամիս անց։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |