ՊԵԿ-ը հրապարակել է 1000 խոշոր հարկ վճարողների ցանկը

ՊԵԿ-ը հրապարակել է 1000 խոշոր հարկ վճարողների ցանկը

PanARMENIAN.Net - ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2022 թվականի առաջին եռամսյակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի վերաբերյալ տեղեկատվությունը:

1000 խոշոր հարկ վճարողների կողմից 2022թ. 1-ին եռամսյակի ընթացքում պետական բյուջե ընդհանուր առմամբ վճարվել է ավելի քան 327 մլրդ 72 մլն դրամ:

Խոշոր հարկ վճարողների ցանկը գլխավորում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը»՝ 35,448,844 դրամ։

2-ը «Գազպրոմ Արմենիան» է՝ 20,082,842 դրամ, 3-ը՝ ՀՀ պաշտպանության նախարարությունը՝ 8,631,908 դրամ, 4-րդ տեղում՝ «Գրանդ Տոբակոն» է՝ 7,870,632 դրամ, 5-ը՝ «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակը»՝ 5,871,237դրամ։

Հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 278 մլրդ 321 մլն դրամ, իսկ մաքսային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 48 մլրդ 751 մլն դրամ։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---