Մոսկվայում 2020-ին հայկական մեքենաների վրա հարձակված ադրբեջանցիների վճիռները հայտնի են

Մոսկվայում 2020-ին հայկական մեքենաների վրա հարձակված ադրբեջանցիների վճիռները հայտնի են

PanARMENIAN.Net - Մոսկվայում 2020թ․ հայկական մեքենաների վրա հարձակումներ գործած ադրբեջանցիների դատավճիռները հայտնի են։ Մոսկվայի Լյուբլինի շրջանի դատարանը հարձակումների մասնակից 5 անձի դատապարտել է 2 տարի և 8 ամիս ազատազրկման, ևս 2-ին՝ պայմանական ժամկետների, գրում է ՏԱՍՍ-ը։

«Դատարանը մեղավոր է ճանաչել Է․Ալաքբարովին, Բ․ Վալիևին, Պ․Համիդովին, Տ․ Իսմայիլովին, Ա․Կաֆարովին խուլիգանության մեջ և դատապարտել է 2 տարի և 8 ամիս ազատազրկման ընդհանուր ռեժիմի գաղութում։ Գործով անցնող ևս 2 մեղադրյալ՝ Մ․ Զահիդովն ու Դ․ Գիյասովը, դատապարտվել են պայմանական ազատազրկման՝ 2 տարի և 8 ամիս ժամկետով»,-ասվում է դատարանի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

2020թ․ հուլիսին հայ-ադրբեջանական սահմանին սրացման ֆոնին Մոսկվայում բժշկական դիմակներով անձինք հարձակումներ էին գործում հայկական համարանիշերով ավտոմեքենաների վրա։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---