Պուտին․ Ուշադրության կենտրոնում կլինեն անվտանգության խնդիրները, այդ թվում` ԼՂ հետ կապված19 ապրիլի 2022 - 18:54 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանում՝ Նովո Օգարյովոյում, մեկնարկել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը։ Դրա մեկնարկին Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ուշադրության կենտրոնում լինելու են անվտանգության խնդիրները, իրավիճակը Լեռնային Ղարաբաղում, գրում է ՏԱՍՍ-ը։ «Անշուշտ, մեր ուշադրության կենտրոնում կլինեն անվտանգության հարցերը, այդ թվում Ղարաբաղի հետ կապված։ Խնդիրներ դեռ շատ կան, համաձայն եմ»,-ասել է Պուտինը։ Փաշինյանն իր հերթին ասել է, որ Ռուսաստանը և անձամբ Պուտինը առանցքային դերակատարություն են ունեցել 2020թ․ աշնանը Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման գործում, իսկ ՌԴ խաղաղապահ զորակազմը ապահովում է տեղի բնակչության անվտանգությունը, գրում է ՏԱՍՍ-ը։ «Ռուսաստանն առանցքային դերակատարություն ունի մեր տարածաշրջանում կայունության և անվտանգության ապահովման գործում։ Պետք է նշեմ ձեր բացառիկ դերը 2020թ․ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման և հրադադարի հաստատման գործում։ Դրանից հետո ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին այնտեղ և, հարկ է նշել, որ ընդհանուր առմամբ նրանց գործունեությունն ապահովում է անվտանգությունը։ Կարծես, պետք է տեսնել, թե ինչ կարելի է անել, որպեսզի խաղաղապահների գործունեությունն ավելի արդյունավետ դառնա»,-ասել է Փաշինյանը։ Ապրիլի 19-ին մեկնարկել է Փաշինյանի երկօրյա պաշտոնական այցը Ռուսաստան։ Դրա շրջանակում վարչապետը հանդիպում կունենա Պուտինի հետ, իսկ ապրիլի 20-ին՝ նաև ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի, Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի, ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ: Նախատեսվում է երկկողմ փաստաթղթերի փաթեթի ստորագրում։Նախատեսված է նաև վարչապետի այցը Նիժնի Նովգորոդ: Photo. Ria Novosti Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին Աբրահամյանն ու Օհանյանը սահմանազատմանը վերաբերող հարցեր են քննարկել ԵՄ դեսպանի հետ Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների խնդիրը |