Պուտին․ Ուշադրության կենտրոնում կլինեն անվտանգության խնդիրները, այդ թվում` ԼՂ հետ կապված

Պուտին․ Ուշադրության կենտրոնում կլինեն անվտանգության խնդիրները, այդ թվում` ԼՂ հետ կապված

PanARMENIAN.Net - Ռուսաստանում՝ Նովո Օգարյովոյում, մեկնարկել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը։

Դրա մեկնարկին Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ուշադրության կենտրոնում լինելու են անվտանգության խնդիրները, իրավիճակը Լեռնային Ղարաբաղում, գրում է ՏԱՍՍ-ը։

«Անշուշտ, մեր ուշադրության կենտրոնում կլինեն անվտանգության հարցերը, այդ թվում Ղարաբաղի հետ կապված։ Խնդիրներ դեռ շատ կան, համաձայն եմ»,-ասել է Պուտինը։

Փաշինյանն իր հերթին ասել է, որ Ռուսաստանը և անձամբ Պուտինը առանցքային դերակատարություն են ունեցել 2020թ․ աշնանը Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման գործում, իսկ ՌԴ խաղաղապահ զորակազմը ապահովում է տեղի բնակչության անվտանգությունը, գրում է ՏԱՍՍ-ը։

«Ռուսաստանն առանցքային դերակատարություն ունի մեր տարածաշրջանում կայունության և անվտանգության ապահովման գործում։ Պետք է նշեմ ձեր բացառիկ դերը 2020թ․ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման և հրադադարի հաստատման գործում։ Դրանից հետո ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին այնտեղ և, հարկ է նշել, որ ընդհանուր առմամբ նրանց գործունեությունն ապահովում է անվտանգությունը։ Կարծես, պետք է տեսնել, թե ինչ կարելի է անել, որպեսզի խաղաղապահների գործունեությունն ավելի արդյունավետ դառնա»,-ասել է Փաշինյանը։

Ապրիլի 19-ին մեկնարկել է Փաշինյանի երկօրյա պաշտոնական այցը Ռուսաստան։ Դրա շրջանակում վարչապետը հանդիպում կունենա Պուտինի հետ, իսկ ապրիլի 20-ին՝ նաև ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի, Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի, ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ: Նախատեսվում է երկկողմ փաստաթղթերի փաթեթի ստորագրում։Նախատեսված է նաև վարչապետի այցը Նիժնի Նովգորոդ:

Photo. Ria Novosti
 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---