Քաղաքապետ․ ՌԴ-ից եկած քաղաքացիներն են մաքրություն անում՝ ամոթ է

Քաղաքապետ․ ՌԴ-ից եկած քաղաքացիներն են մաքրություն անում՝ ամոթ է

PanARMENIAN.Net - Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, գործակարգավարական խորհրդակցության ժամանակ անդրադառնալով չսահմանված տեղերում աղբի կոտակումներին, ասել է, որ ՌԴ-ից ժամանած քաղաքացիներն են Երևանում մաքրություն անում՝ ամոթ է։

«Իսկ մենք շարունակում ենք կեղտոտել»,-ասել է նա։

Քաղաքապետն առաջարկել է տեղում տուգանել ոչ միայն իրավաբանական, այլև ֆիզիկական անձանց՝ հավելելով, որ այդ հարցի շուրջ կարելի է համատեղ խորհրդակցություն անցկացնել ոստիկանության հետ։

«Ոոստիկանությունը պլանշետների միջոցով տեղում կարողանում է նույնականացնել քաղաքացու անձնական տվյալները։ Նրան տուգանելու համար նույնիսկ ոստիկանության բաժանմունք տանելու կարիք չի լինի»,-ասել է քաղաքապետը։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---