ՌԴ-ից ՀՀ մեկնողներին կարող են թույլատրել գնումները duty free-ում

ՌԴ-ից ՀՀ մեկնողներին կարող են թույլատրել գնումները duty free-ում

PanARMENIAN.Net - Ռուսաստանից ԵԱՏՄ երկրներ, այդ թվում Հայաստան, մեկնողներին կարող են թույլատրել գնումները օդանավակայանների duty free խանութներում։

Այդպիսի առաջարկով է հանդես եկել «Օպոռա Ռոսիին»։ Առաջարկը ներառվել է պատժամիջոցների պայմաններում ՌԴ տնտեսության զարգացումն ապահովելուն ուղղված միջոցների լրացուցիչ ցանկում, գրում է «Վեդոմոստին»։

Ըստ կառավարությանը մոտ աղբյուրի, ՌԴ Դաշնային մաքսային ծառայությունը և Առևտրա-արդյունաբերության նախարարությունը դրական եզրակացություն են տվել առաջարկին։ Ֆինանսների նախարարությունում ասել են, որ կողմ են առաջարկին։

ՌԴ կողմից Ուկրաինայում պատերազմ սկսելուց հետո ԵՄ-ն, ԱՄՆ-ն և մի շարք այլ երկրներ փակեցին օդային տարածքը ՌԴ ավիաընկերությունների համար։ Ռուսաստանն, իր հերթին, արգելեց այն երկրների ավիաընկերությունների թռիչքները, որոնք սահմանափակումներ են սահմանել ՌԴ դեմ։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---