Meduza․ Yandex-ից անջատված նոր կառույցի կենտրոնակայանը կարող է լինել Երևանում, ըստ այլ աղբյուրի՝ Թել Ավիվում

Meduza․ Yandex-ից անջատված նոր կառույցի կենտրոնակայանը կարող է լինել Երևանում, ըստ այլ աղբյուրի՝ Թել Ավիվում

PanARMENIAN.Net - Yandex ընկերությունը մտադիր է 2 մասի բաժանվել՝ այդ մասին մի քանի աղբյուրներից հայտնի է դարձել Meduza-ին:

Ըստ աղբյուրներից մեկի՝ Yandex-ից անջատված նոր կառույցի կենտրոնակայանը լինելու է Երևանում, մեկ այլ աղբյուրի համաձայն՝ Թել Ավիվում։

«Աշխատակիցների թվում այժմ մեծ է պահանջարկը, որ Yandex-ը հնարավորություն ընձեռի վաստակել նաև այլ երկրներում, իսկ դրա համար հարկավոր է, որ իրավաբանական անձինք գրանցվեն»,-ասել է աղբյուրն ընկերությունից։

Ըստ ընկերության ղեկավարության մեկ այլ ներկայացուցչի, որը չի ցանկացել հրապարակել անունը, Yandex-ը 2 մասի կկիսվի՝ ռուսական, որը կշարունակի գործել ՌԴ-ում, բայց դա արդեն ուրիշ Yandex կլինի, և միջազգային Yandex՝ այլ բրենդ, այլ անվանում, որը կկառուցեն Yandex-ի նախկին աշխատակիցները։

«Կան տարբեր ծառայություններ, որոնք արդեն հաջողությամբ զարգանում են տարբեր երկրներում և հիմա հասկանալի է, որ զարգացնել դրանք այնպես, ինչպես նախատեսվել էր, ուղղակի անհնար է։ Դրանք կմնան Ռուսաստանում և կզարգանան արտերկրում։ Այդ ուղղությամբ ենք այժմ մտածում»,-ասել է զրուցակիցը։

Ուկրաինայում պատերազմի հետևանքով Yandex-ի թոփ մենեջերներից մեկը՝ Տիգրան Խուդավերդյանը հայտնվեց ԵՄ պատժամիջոցների ցուցակում և հեռացավ ընկերության ղեկավար պաշտոններից։ Պաշտոնից հեռացավ նաև ռուսաստանյան Yandex-ի գլխավոր տնօրեն Ելենա Բունինան՝ գործընկերներին ուղղված նամակում նա դեմ էր հանդես եկել Ուկրաինա ՌԴ-ի ներխուժմանը։ Բացի այդ, Yandex-ից հեռացել են տնօրենների խորհրդի ևս 2 անդամ, իսկ Nasdaq բորսան կասեցրել է Yandex-ի արժեթղթերի սակարկությունը։ Ընկերության դեմ պատժամիջոցներ սահմանված չեն։

Photo. TASS
 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---