Բլինքեն․ Դեմ ենք ԼՂ-ում ցանկացած միակողմանի գործողություններին, հատկապես՝ Ադրբեջանի կողմից![]() 27 ապրիլի 2022 - 10:34 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ ԱՄՆ-ն հանդես է գալիս Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտության երկարաժամկետ լուծման օգտին, ինչպես նաև դեմ է «միակողմանի քայլերին, հատկապես Ադրբեջանի կողմից»։ Նրա խոսքով, Վաշինգտոնն այդ կապակցությամբ «վստահության ամրապնդման տարբեր միջոցներ մշակում և առաջ մղում»։ «Մենք դեմ ենք ցանկացած միակողմանի գործողությունների, հատկապես Ադրբեջանի կողմից, որոնք միայն սրում են իրավիճակը»,- ընդգծել է ամերիկյան դիվանագիտության ղեկավարը, գրում է ՏԱՍՍ-ը։ «Ես շատ ակտիվ և անմիջականորեն շփվել եմ և Հայաստանի, և Ադրբեջանի ղեկավարության հետ։ Մասնավորապես, բոլորովին վերջերս, մեկ շաբաթ առաջ, հեռախոսազրույցներ եմ ունեցել վարչապետ Փաշինյանի և նախագահ Ալիևի հետ, ինչպես նաև այդ երկրների արտաքին գործերի նախարարների հետ՝ փորձելով խթանել Լեռնային Ղարաբաղի հարցի երկարաժամկետ քաղաքական կարգավորման հեռանկարները»,- ասել է ԱՄՆ արտաքին քաղաքականության վարչության ղեկավարը՝ ելույթ ունենալով ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների կոմիտեում։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |