Քրիստոսի 12 քանդակ է առանձնացվել․ Հանրային քննարկման կդրվեն

Քրիստոսի 12 քանդակ է առանձնացվել․ Հանրային քննարկման կդրվեն

PanARMENIAN.Net - Երկար քննարկումներից հետո Հայաստանում կանգնեցվելիք Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի լավագույն տարբերակներն ընտրվել են։ Մրցութային հանձնախմբի որոշմամբ 3-րդ փուլի համար առանձնացվել է 12 քանդակ, որոնք կներկայացվեն հանրության ուշադրությանը:

Հանրային քննարկման և հանձնախմբի արդյունքների համադրմամբ էլ կամփոփվեն վերջնական արդյունքները, տեղեկացնում է «Փաստինֆոն»։

Հանրային քննարկումը կսկսվի ապրիլի 28-ից և կտևի մեկ շաբաթ՝ մինչև մայիսի 5-ը: Այնուհետև տեղի կունենա լավագույն աշխատանքների վերջնական արդյունքների ամփոփում:

«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամն ազդարարել է բացառիկ ծրագրի մեկնարկի՝ Հիսուս Քրիստոսի արձան կանգնեցնելու նախաձեռնության մասին։ Միայն քանդակի բարձրությունը պետք է լինի խորհրդրանշական 33 մ, իսկ պատվանդանի հետ միասին այն կարող է կրկնակի և նույնիսկ եռակի անգամ բարձր լինել։ Ծառուկյանը հայտնել է, որ ճարտարապետների և մասնագետների մեծ խումբ կաշխատի և նա մտադիր է հիմնարկեքն անել արդեն 2022-ին։ Մոտ 200 նախագծից առանձնացվել է մոտ 20-ը, որից էլ պետք է ընտրվի հաղթողը։

Եկեղեցին ընդունելի չի համարում Հիսուս Քրիստոսի արձանի տեղադրումը՝ նկատի ունենալով, որ այն հարիր չէ Հայ եկեղեցու դարավոր պատկերագրական և պաշտամունքային ավանդույթին։ Այդ մասին ասվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գումարված Գերագույն հոգևոր խորհրդի հայաստանյան անդամների ժողովի հայտարարության մեջ։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---