Ժամկետային է մահացել․ Նախնական տվյալով` համածառայակցի կրակոցից

Ժամկետային է մահացել․ Նախնական տվյալով` համածառայակցի կրակոցից

PanARMENIAN.Net - Ապրիլի 28-ին` ժամը 19:20-ի սահմաններում, նախնական տվյալով` համածառայակցի արձակած կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Սամվել Սեդրակի Սանոյանը (ծնվ.`2002թ.):

Հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին շարքային Սանոյանը մահացել է, տեղեկացնում է Պաշտպանության նախարարությունը։

Տարվում է քննություն` դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---