Պեսկովը՝ ցույցերի մասին․ Ամբողջությամբ ՀՀ ներքին գործն է

Պեսկովը՝ ցույցերի մասին․ Ամբողջությամբ ՀՀ ներքին գործն է

PanARMENIAN.Net - ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, անդրադառնալով ՀՀ-ում ընթացող ցույցերին և բողոքի ակցիաներին, ասել է, որ դա ամբողջությամբ ՀՀ ներքին գործն է։

Նա հավելել է՝ ՌԴ-ն շահագրգռված է, որ որքան հնարավոր է շուտ ավարտվի բարդ շրջանը և կայունություն հաստատվի:

«Դա լիովին և ամբողջությամբ Հայաստանի ներքին գործն է։ Հայաստանը, ինչպես գիտեք, մեր դաշնակիցն է, մեր գործընկերն է չափազանց կարևոր ինտեգրման մի քանի ձևաչափում: Հայաստանը մեր մեծ բարեկամն է: Եվ, հետևաբար, մենք, իհարկե, շահագրգռված ենք, որ որքան հնարավոր է շուտ այս շրջանն ավարտվի, և կրկին կայունության շրջան գա» - ասել է նա լրագրողներին, գրում է ՌԻԱ Նովոստին։

Պեսկովը նաև հավելել է, որ Հայաստանում կայունության շրջանը «թույլ կտա աստիճանաբար շարժվել դեպի Ղարաբաղի վերաբերյալ այն եռակողմ պայմանավորվածությունների իրագործումը, որոնք վերջնական տեսքի են բերվել Ռուսաստանի նախագահի մասնակցությամբ, ինչպես նաև՝ ընդհանուր առմամբ մեր երկկողմ հարաբերությունների զարգացման առումով»:

Ապրիլի 25-ից ընդդիմությունը Հայաստանում բողոքի հանրահավքներ և երթեր է անցկացնում, մայիսի 2-ից մեկնարկել են ահնազանդության ակցիաները։ Հայաստանում բողոքի նոր ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո։ Ապրիլի 13-ին խորհրդարանում նա ափսոսանք հայտնեց, որ 2018-2019 թվականներին ժողովրդին չի ասել, որ «մեր բոլոր հեռու և մոտիկ բարեկամները մեզնից ակնկալում են, որ մենք այս կամ այն կոնֆիգուրացիայով Ադրբեջանին հանձնենք 7 հայտնի շրջանները և իջեցնենք Արցախի կարգավիճակի համար մեր սահմանած նշաձողը»։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---