Աղվան Հովսեփյանը կմնա կալանքի տակ. Միջնորդությունը մերժվել է

Աղվան Հովսեփյանը կմնա կալանքի տակ. Միջնորդությունը մերժվել է

PanARMENIAN.Net - Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Մնացական Մարտիրոսյանի, մերժել է ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՔԿ նախկին նախագահ Աղվան Հովսեփյանին գրավի դիմաց կալանքից ազատելու մասին պաշտպանների միջնորդությունը՝ անհիմն լինելու պատճառաբանությամբ։

«Սա Աղվան Հովսեփյանի վերաբերյալ գործն է, իսկ այս գործով, հասկանում եմ, դատավորին կպատժեին, եթե ազատ արձակեր։ Այսօր մենք կրկին գործ ունեցանք «չարդարադատության» հետ, ինչն իրականացվեց Մնացական Մարտիրոսյանի միջոցով»,- լրագրողների հետ զրույցում ասել է Հովսեփյանի պաշտպաններից Երեմ Սարգսյանը, գրում է Panorama.am-ը։

Նա նշել է, որ կբողոքարկեն դատարանի որոշումը, թեև վերաքննիչ դատարանից էլ մեծ հաշվով հույսեր չկան։

«Մենք նշել ենք՝ մեր նպատակն է ներպետական ատյաններում հասնել արդարության, եթե չլինի, միանշանակ Եվրոպական դատարան կդիմենք, որտեղ այս աղաղակող, խայտառակ խախտումները, վստահ եմ, որ կարձանագրվեն»,- ասել է Սարգսյանը։

Աղվան Հովսեփյանը ձերբակալվել է 2021թ սեպտեմբերի 7-ին՝ առավոտյան։ Քրեական գործի շրջանակներում Աղվան Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով, 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (2 դրվագ) և 190-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Նա մեղադրվում է ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, փողերի լվացման և այլ չարաշահումների կատարման մեջ

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---