Բայրամով․ Բաքուն և Երևանը համաձայնեցրել են սահմանազատման գծով հանձնաժողովի կազմը![]() 10 մայիսի 2022 - 15:25 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Բաքուն և Երևանը համաձայնեցրել են հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման համատեղ հանձնաժողովի կազմը։ «Հանձնաժողովի առաջին նիստը նախատեսվում էր անցկացնել մինչև ապրիլի վերջ։ Դրանից հետո ես 2 հեռախոսազրույց եմ ունեցել ՀՀ ԱԳ նախարարի հետ։ Բանակցությունների ընթացքում մենք մեր առաջարկներն ենք ներկայացրել հանձնաժողովի կազմի վերաբերյալ»,-ասել է նա, գրում է Haqqin.az-ը։ Բայրամովն ընդգծել է, որ ադրբեջանական կողմն առաջարկել է Երևանին ավելի բարձր մակարդակով հանձնաժողով կազմել։ «Հաշվի առնելով հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացի մի շարք առանձնահատկություններ և տարբերությունները մյուս հարևան երկրների հետ՝ մեր առաջարկն այն էր, որ հանձնաժողովի ղեկավարվի ավելի բարձր մակարդակով, և որ ադրբեջանական կողմից հանձնաժողովը կգլխավորի փոխվարչապետի մակարդակի անձ»,-ասել է Ադրբեջանի ԱԳ նախարարը։ Ըստ Բայրամովի, Բաքուն և Երևանը պայմանավորվածության են հասել հանձնաժողովի կազմի վերաբերյալ։ «Հայկական կողմն ընդունել է մեր առաջարկը։ Կողմերը պայմանավորվածության են հասել հանձնաժողովի կազմի մասին։ Սակայն, ինչպես ասացի, առաջին նիստը դեռ չի եղել։ Մենք պատրաստ ենք նիստին»,-ասել է նա։ Մայիսի 5-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել էր, որ սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողով ստեղծելու շուրջ կան հարցեր, որոնց պատասխանը դեռ հայկական կողմը չի գտել։ Նրա խոսքով` քննարկումները մոտեցումների, աշխատանքային խմբի շուրջ են։ Հենց գտնեն հայկական կողմին հուզող հարցերի պատասխանները, հանձնաժողովի ստեղծման հետ կապված հանդիպում կլինի։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |