«5165» շարժում․ Չալաբյանի ձերբակալությունը քաղհետապնդում է

«5165» շարժում․ Չալաբյանի ձերբակալությունը քաղհետապնդում է

PanARMENIAN.Net - «5165» շարժումը հայտարարություն է տարածել՝ հասարակական գործիչ Ավետիք Չալաբյանի ձերբակալությունը գնահատաելով որպես քաղաքական հետապնդում։

«Չալաբյանին ձերբակալելը գնահատում ենք որպես գործող իշխանությունների կողմից քաղաքական հետապնդում Չալաբյանի նկատմամբ՝ պայմանավորված վերջինիս կողմից իշխանությունների հասցեին հնչեցրած տեղին, փաստարկված ու հասցեական հանրային քննադատություններով։

Չալաբյանի ազատությունը սահմանափակելը «ուսապարկերի ակցիայի» կապակցությամբ կարված զավեշտալի քրեական գործի տրամաբանական շարունակությունն է։ Ահաբեկման այս գործելաոճով իշխանությունները ձգտում են լռեցնել ազատ խոսքը, կասեցնել ծավալվող ժողովրդական շարժումը և ուղի հարթել Արցախի հարցում իրենց ադրբեջանանպաստ հանձնառությունները կյանքի կոչելու համար»,-ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է, որ Չալաբյանի գործունեությունը ոչ միայն հանրային խոսքով, այլև տարիներ շարունակ երկրի պաշտպանունակության բարձրացմանը, ռազմական արդյունաբերության զարգացմանն ուղղված բազմաթիվ արդյունավետ ծրագրերով է դրսևորվում։

Մայիսի 12-ին ձերբակալվել է հասարակական գործիչ, «Արար» հիմնադրամի համահիմնադիր Ավետիք Չալաբյանը։ Մայիսի 9-ին լրատվականներից մեկում ձայնագրություն է հրապարակվել՝ «1000 դրամ յուրաքանչյուր ուսանողի համար, Ագրարային համալսարանի դասախոսը դրդում է ուսխորհրդի նախագահին գումարի դիմաց կազմակերպել, որպեսզի ուսանողները մասնակցեն ընդդիմության հավաքներին՝ յուրաքանչյուր ուսանողի դիմաց առաջարկելով 1000 դրամ» վերտառությամբ: Գործի նախաքննության ընթացքում վերոհիշյալ հանցավոր արարքը կատարելու կասկածանքով ձերբակալվել է Երևանի բնակիչ Ավետիք Չալաբյանը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---