Հղի կնոջը վրաերթի ենթարկած ոստիկանը կրկին ազատ է արձակվել` չհեռանալու ստորագրությամբ13 մայիսի 2022 - 13:11 AMT PanARMENIAN.Net - Հղի կնոջը վրաերթի ենթարկած` ՀՀ վարչապետին ուղեկցող ավտոշարասյան ոստիկանը կրկին ազատ է արձակվել։ Կալանավորման միջնորդությունը մերժվել է։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Ռազմիկ Մարիկյանի նախագահությամբ, մայիսի 12-ի ուշ գիշերը որոշում է կայացրել խափանման միջոց կալանք չկիրառել ոստիկանության մայոր Արամ Նավասարդյանի նկատմամբ և նրան կրկին ազատ արձակել՝ չհեռանալու մասին ստորագրությունը խափանման միջոց ընտրելով։ Այդ մասին հայտնել է Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Վարդան Թադևոսյանը, տեղեկացնում է Factor.am-ը։ Փաստացի, քննիչի որոշումը դատարանը թողել է անփոփոխ։ Նավասարդյանն առաջին անգամ ձերբակալվել էր ապրիլի 27-ին, բայց ազատ արձակվել մեկ օր անց։ Ապրիլի 26-ին՝ ժամը 18:05-ի սահմաններում, խաչմերուկում ՃՈ ծառայության ուղեկցող սպայական վաշտի հրամանատարը «Տոյոտա Պրադո» մեքենայով վրաերթի է ենթարկել Արարատի մարզի 28-ամյա բնակչուհուն, որի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներով վերջինս տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է։ Նշված մեքենայի վարորդը դեպքից հետո թողել է ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը և հեռացել, սակայն ժամը 20:05-ին վերադարձել է դեպքի վայր և մասնակցել կատարվող քննչական գործողություններին: Վերջինս ձերբակալվել էր, հետո ազատ արձակվել։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ |