Դե Վաալ. Բաքուն ու Երևանը պատրաստ են նոր ճանապարհային քարտեզի, ոչ թե լիարժեք խաղաղ համաձայնագրի![]() 14 մայիսի 2022 - 14:36 AMT PanARMENIAN.Net - Քարնեգի հիմնադրամի վերլուծաբան Թոմաս դե Վաալը հայ-ադրբեջանական խաղաղ գործընթացին նվիրված քննարկման ժամանակ կարծիք է հայտնել, որ Բաքուն ու Երևանը պատրաստ են նոր ճանապարհային քարտեզի, ոչ թե լիարժեք խաղաղ համաձայնագրի։ «Հակամարտող կողմերը պատրաստ չեն այսօր լիարժեք խաղաղության համաձայնագրի, այլ պատրաստ են նոր ճանապարհային քարտեզի, որը կարող է ուժի չկիրառման երաշխիք դառնալ: Դա հատկապես կարևոր է ԼՂ հայության համար»,-ասել է նա, գրում է «Ամերիկայի ձայնը»։ Նա ընդգծել է, որ այսօր հայ-ադրբեջանական հակամարտությունն ունի բոլորովին այլ դիվանագիտական ձևաչափ: Վերլուծաբանը հավելել է, որ Մինսկի խմբի ձևաչափը մեռած է, սակայն կարևոր է պահպանել դրա փաստաթղթային ժառանգականությունը: «Կարևոր է պաշտոնապես չհայտարարել այս ձևաչափի մահվան մասին, քանի որ Մինսկի խումբն ունի որոշակի գործառույթ: Այն ունի համատեղ հայտարարությունների պատմություն, այդ թվում` երեք նախագահի՝ ԱՄՆ-ի, ՌԴ-ի և Ֆրանսիայի։ Այսպիսով, առկա է փաստաթղթերի ժառանգականություն՝ կապված Մինսկի խմբի հետ, որը կարևոր է չկորցնել»,- ասել է դե Վաալը: Նրա կարծիքով, այսօր ՌԴ-ի ու ԵՄ հովանավորությամբ ձևաչափերն ընթանում են զուգահեռ, և Բրյուսելը չի ձգտում փոխարինել Մոսկվայի գործընթացը: «Այն, ինչ տրամադրում է ԵՄ-ն, մի փոքր այլ բան է: Այն նոր խաղացող է, որին, կարծում եմ, հատկապես դրական է վերաբերում ադրբեջանական կողմը: Այն կապված չէ անցյալի հետ: Նրանք ազնիվ միջնորդներ են, ովքեր չունեն տարածաշրջանում մեծ օրակարգ, ինչպես, օրինակ, ռուսները կամ Թուրքիան և Իրանը»,- նշել է դե Վաալը: Անդրադառնալով Վաշինգտոնի ներգրավվածությանը՝ դե Վաալն ասել է, որ ԱՄՆ-ն այսօր փորձում է աջակցել այս ավելի չեզոք արևմտյան խաղաղ գործընթացին, որը, ըստ նրա, չի հակասում ՌԴ-ի հիմնական նպատակներին կամ 2020 թ.-ի նոյեմբերի հրադադարի հայտարարությանը։ ՀՀ-ն և Ադրբեջանը պատրաստկամություն են հայտնել խաղաղ պայմանագրի շուրջ բանակցություններ սկսել։ Բաքուն 5 կետից բաղկացած առաջարկ է ներկայացրել, Հայաստանն արձաքանգել է 6 կետանոց առաջարկով։ Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն ասել է նաև, որ Բրյուսելում ԵԽ նախագահ Շառլ Միշելի մասնակցությամբ հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել բանակցություններ սկսել Ադրբեջանի 5 կետի և ՀՀ 6 կետի համատեքստում։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |