ՀՀ-ն և Իրանը գազ-էլէներգիայի դիմաց ծրագրով նոր պայմանագիր կկնքեն![]() 17 մայիսի 2022 - 14:23 AMT PanARMENIAN.Net - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը Իրան կատարած աշխատանքային այցի շրջանակում ԻԻՀ նավթի նախարար Ջավադ Օջիի հետ հանդիպմանը քննարկել է գազ-էլեկտրաէներգիայի դիմաց ծրագրով նոր պայմանագիրը։ Նախարար Սանոսյանն առաջարկներ է ներկայացրել պայմանագրի վերակնքման հետ կապված։ Առաջիկայում, երբ պայմանագիրը կվերջնականացվի, պատրաստ լինեն ներկայացված առաջարկությունների վերաբերյալ իրանական կողմի պատասխանները, պայմանագիրը կկնքվի։ Քննարկվել են նաև նավթի վերամշակման, բիտումի, բիտումի գնի հետ կապված հարցեր։ Նախարարը նշել է, որ Հայաստանում ակտիվ ճանապարհաշինական աշխատանքներ են ընթանում, սակայն բիտումի գնի հետ կապված փոփոխությունները որոշակի դժվարություններ են առաջ բերել։ Նախարարը նկատել է՝ ցանկալի կլիներ, որ բիտումը Հայաստան հասցվեր ավելի մատչելի։ Ավելի վաղ Գնել Սանոսյանն Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Ռոսթամ Ղասեմիի հետ ընդլայնված կազմով հանդիպման ժամանակ ասել էր, որ ՀՀ-ում շատ կարևորում Սյունիքում կառուցվող ճանապարհները, հատկապես հյուսիս-հարավի Սյունիքի հատվածը, որն իրանական բեռնատարների համար առաջիկայում ավելի հարմարավետ կդառնա, կկրճատվի ճանապարհի երկարությունը։ Առաջիկայում, երբ աշխատանքներն ավարտվեն, տնտեսապես ավելի ձեռնտու կլինի այդ ճանապարհներով երթևեկելը»,-ասել է նախարարը։ ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |