ՌԴ-ն բացում է Վրաստանի հետ ցամաքային սահմանը

ՌԴ-ն բացում է Վրաստանի հետ ցամաքային սահմանը

PanARMENIAN.Net - Ռուսաստանը կբացի ցամաքային սահմանը Վրաստանի հետ, ինչպես նաև կթույլատրի ՀՀ և Ղրղզստանի քաղաքացիների մուտքը ցանկացած երկրի տարածքով։ Այդ տեղեկատվությունը հրապարակվել է ՌԴ իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում՝ կարգադրությունը թվագրված է մայիսի 14-ով։

Ավելի վաղ Հայաստանում Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը նշել էր, որ ՌԴ օպերատիվ շտաբը կորոնավիրուսային բոլոր սահմանափակումները ամբողջությամբ հանելու որոշում է կայացրել՝ մայիսի 16-ից բոլորը կհանվեն և հնարավոր կլինի և ավտոճանապարհներով երթևեկել, և ինքնաթիռներով:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---