Բլինքեն-Չավուշօղլու հանդիպմանը քննարկվել է նաև Թուրքիա-ՀՀ կարգավորման գործընթացը![]() 19 մայիսի 2022 - 17:31 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ում կայացել է պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հանդիպումը: Այն տեղի է ունեցել «Թուրքիա-ԱՄՆ ռազմավարական մեխանիզմի» ձևաչափի շրջանակում: Ըստ Չավուշօղլուի՝ հանդիպումն անցել է «շատ դրական մթնոլորտում», տեղեկացնում է Еrmenihaber-ը։ Քննարկվել է նաև Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացը: Կողմերը քննարկել են թուրք-ամերիկյան հարաբերություններին առչվող առանցքային հարցեր, ինչպես նաև այնպիսի տարածաշրջանային խնդիրներ, ինչպիսիք են Սիրիան, Լիբիան և Ուկրաինան: Խոսվել է նաև F-16 կործանիչների, ինչպես նաև Շվեդիայի ու Ֆինլանդիայի շուրջ ստեղծված իրավիճակի մասին: Չավուշօղլուի խոսքով՝ Թուրքիայի համար անընդունելի է, որ այն երկրները, որոնք ցանկանում են դառնալ ՆԱՏՕ-ի անդամ, աջակցում են Թուրքիային թիրախավորող «ահաբեկչական կազմակերպություններին»: Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի շրջանակում երկու երկրի հատուկ ներկայացուցիչների վերջին հանդիպումը, որը թվվով 3-ն է, տեղի է ունեցել մայիսի 3-ին` Վիեննայում։ Հայաստանի և Թուրքիայի արտաքին գերատեսչությունները տարածել են նույնանման հաղորդագրություն Վիեննայում կողմերի ներկայացուցիչների՝ ՀՀ խորհրդարանի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանի և դեսպան Սերդար Քըլըչի միջև ավելի քան երեք ժամ ընթացած երրորդ հանդիպման մասին: Հաղորդագրության մեջ ասված է, որ հատուկ ներկայացուցիչները վերահաստատել են այս գործընթացի միջոցով իրենց երկրների միջև հարաբերությունների լիարժեք կարգավորման հասնելու նպատակը: Նրանք փոխանակել են տեսակետներ տարբեր հարցերի վերաբերյալ ու քննարկել հնարավոր քայլերը, որոնք կարող են ձեռնարկվել այս ուղղությամբ` շոշափելի առաջընթացի հասնելու համար։ Կողմերը «վերահաստատել են իրենց համաձայնությունը՝ շարունակելու գործընթացը առանց նախապայմանների»: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |