Ալիևը՝ Էրդողանին․ Բրյուսելում պայմանավորվածության ենք հասել Զանգեզուրի միջանցքի բացման վերաբերյալ24 մայիսի 2022 - 12:54 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցում, տեղեկացնելով նրան Բրյուսելում եռակողմ հանդիպման արդյունքների մասին, ընդգծել է, որ կողմերը «պայմանավորվածության են հասել Զանգեզուրի միջանցքի բացման վերաբերյալ, այդ թվում՝ ինչպես երկաթուղու անցկացման մասով, այնպես էլ՝ ավտոմոբիլային ճանապարհի»։ ԵՄ խորհրդի նախագահը ՀՀ վարչապետի և Ադրբեջանի նախագահի հետ ունեցած հանդիպումից հետո տարածած հայտարարության մեջ նշել է, որ կողմերը սկզբունքային համաձայնության են եկել Ադրբեջանի և Նախիջևանի միջև Հայաստանի տարածքով, և Հայաստանի տարբեր մասերի միջև Ադրբեջանի տարածքով հաղորդակցության կառավարման հարցերի շուրջ: Նա դրական է գնահատել բրյուսելյան հանդիպման արդյունքները։ Ալիևն ասել է, որ հանդիպման ժամանակ քննարկվել են Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստմանն առնչվող հարցեր, «հատկապես, Բաքվի առաջարկած 5 սկզբունքը, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը, տրանսպորտային միջանցքների բացումը, սահմանազատումը», գրում է Interfax-ը։ Ալիևը հավելել է, որ կարգադրություն է ստորագրել ՀՀ հետ սահմանի սահմանազատման հանձնաժողովի կազմի մասին։ Էրդողանը, իր հերթին, ևս բարձր է գնահատել Բրյուսելում կայացած հանդիպման արդյունքները։ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպման վերաբերյալ հայտարարության մեջ նշել է․ «Նրանք համաձայնության են եկել տարանցման կարգավորման սկզբունքների վերաբերյալ՝ արևմտյան Ադրբեջանի և Նախիջևանի, Ադրբեջանի տարածքով՝ Հայաստանի տարբեր մասերի, ինչպես նաև երկու երկրների հաղորդակցության ենթակառուցվածքների միջոցով միջազգային բեռնափոխադրումների շուրջ: Մասնավորապես նրանք համաձայնության են եկել սահմանների կառավարման, անվտանգության, հողի վճարների, ինչպես նաև մաքսային կանոնների մասին միջազգային բեռնափոխադրումների համատեքստում: Առաջիկայում փոխվարչապետերը կշարունակեն աշխատանքն այդ ուղղությամբ»: Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին Աբրահամյանն ու Օհանյանը սահմանազատմանը վերաբերող հարցեր են քննարկել ԵՄ դեսպանի հետ Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների խնդիրը |