ԱՆԻՖ. Armenian Financed ծրագիրը կմեկնարկի` խթանելու ներդրումային միջավայրի զարգացումը

ԱՆԻՖ.  Armenian Financed ծրագիրը կմեկնարկի` խթանելու ներդրումային միջավայրի զարգացումը

PanARMENIAN.Net - Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը (ԱՆԻՖ), ներկայացնելով կազմակերպության 2019- 2021 թթ. զեկույցը, հայտարարել է ԱՌՖԻ (Armenian Financed) ծրագրի մեկնարկի մասին, որի նպատակը Հայաստանում ներդրումային միջավայրի զարգացումը խթանելն է։

Ծրագրի նպատակն է նաև ներդրումային գործունեությունը տեղաբաշխել նաև առցանց հարթակում` մեծացնելով պոտենցիալ ներդրումների շրջանակը:

Ընդհանուր առմամբ, ԱՆԻՖ-ը գործընկերների հետ համատեղ ծրագրերով Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներում ներդնում է 214 մլն դոլար, որի 91 տոկոսը՝ գործընկերների, 9 տոկոսը` ԱՆԻՖ-ի կողմից:

Նշվում է, որ ԱՆԻՖ-ի շնորհիվ կյանքի է կոչվել երկրի համար ռազմավարական նշանակություն ունեցող 2 խոշոր ներդրումային ծրագիր

Մասդար ընկերության հետ համատեղ «Այգ-1» 200 մՎՏ հզորությամբ արևային կայանի ծրագիրը՝ Արագածոտնի մարզի Թալին և Դաշտադեմ համայնքների տարածքում:

«Էյր Արաբիա» ընկերության հետ համատեղ «Ֆլայ Արնա» հայկական ազգային ավիաուղիներ» ավիաընկերության ստեղծումը:

ԱՆԻՖ-ի դուստր «Ձեռնարկատեր+պետություն» ներդրումային ֆոնդը շարունակում է ներդրումների միջոցով աջակցել տեղական ընկերություններին: Մինչ օրս ֆոնդի կողմից 6 ընկերությունում իրականացվել է ընդհանուր առմամբ մոտ 10 մլն դոլարի ներդրումային ծրագիր, որի արդյունքում ստեղծվել և ստեղծվելու է ավելի քան 170 աշխատատեղ՝ «Հայր և որդի Երեմյաններ», «Ամբեր Կապիտալ», «Ֆուդ Ռեփաբլիք», «Ապագա Պրոջեքթս», «Գլոբալ Քոննեքթ» ընկերությունների հետ համատեղ:

Ֆոնդի գործունեության նպատակը տնտեսության մեջ մասնավոր կապիտալի ներհոսքի խթանումն է և դրա միջոցով կապիտալի երկարաժամկետ և կայուն աճի ապահովումը՝ ներգրավելով մասնավոր կապիտալ, ընդլայնելով տնտեսական հնարավորությունները։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---