ԱՀ ԱԺ պատգամավորներն Արցախի նախագահից ԱԽ հրատապ նիստ են պահանջում![]() 25 մայիսի 2022 - 11:03 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 24-ին Արցախի Հանրապետության խորհրդարանում ներկայացված քաղաքական կուսակցությունները նամակով դիմել են ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանին՝ անհրաժեշտ համարելով մայիսի 25-ին հրատապ կարգով հրավիրել ԱՀ անվտանգության խորհրդի նիստ, տեղեկացնում է Արցախպրեսը։ Նշվել է, որ օրակարգում պետք է ներառվեն բրյուսելյան հանդիպումից հետո ստեղծված կացությունը և անելիքները: Նամակը ստորագրել են խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերը: Արցախի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունները, անդրադառնալով Բրյուսելում կայացած Փաշինյան-Ալիև-Միշել եռակողմ հանդիպմանը, հայտարարություն են տարածել` նշելով, որ Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելի հայտարարությունը տարակուսանքի տեղիք է տալիս ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման էությունը նենգափոխելու տեսակետից։ Նշվում է, որ ՀՀ իշխանությունները պարտավոր են առաջնորդվել բացառապես Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը միջազգային ատյաններում առաջ տանելու և պաշտպանելու դիրքորոշմամբ։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |