Բլինքեն․ ԱՄՆ-ն ողջունում է ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովի առաջին հանդիպումը

Բլինքեն․ ԱՄՆ-ն ողջունում է ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովի առաջին հանդիպումը

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման երկկողմ հանձնաժողովների առաջին համատեղ հանդիպումը։ Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։

«ԱՄՆ-ն ողջունում է սահմանային հարցերով հայ-ադրբեջանական երկկողմ հանձնաժողովի առաջին համատեղ նիստը։ ԱՄՆ-ն աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև ԵՄ միջնորդությամբ ընթացող բանակցություններին և հորդորում է շարունակել տարածաշրջանային խաղաղության աջակցությանն ուղղված դրական ազդակն ու երկկողմ երկխոսությունը»,- ասվում է գրառման մեջ։

Մայիսի 24-ին Հայաստանի և Ադրբեջանի միջպետական սահմանին տեղի է ունեցել ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի առաջին հանդիպումը` Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ աշխատանքի ձևաչափով։

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպման վերաբերյալ հայտարարության մեջ նշել էր, որ կողմերը պայմանավորվել են, որ առաջիկա օրերին միջպետական սահմանին տեղի կունենա սահմանազատման հանձնաժողովների առաջին համատեղ նիստը։ «Քննարկվելու են սահմանազատման հետ կապված բոլոր հացերն ու այն, ինչպես կարելի է լավագույնս կայունություն ապահովել»,-ասվում է հայտարարության մեջ։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---