Հայ օգնության ֆոնդը 27 դրամաշնորհ է տրամադրել գիտության ոլորտի ներկայացուցիչներին

Հայ օգնության ֆոնդը 27 դրամաշնորհ է տրամադրել գիտության ոլորտի ներկայացուցիչներին

PanARMENIAN.Net - Հայ օգնության ֆոնդի հովանում հովանու ներքո գործող Երվանդ Թերզյանի անվան Գիտության և կրթության հայկական ազգային հիմնադրամը (ԳԿՀԱՀ-ANSEF) գիտության ոլորտի ներկայացուցիչներին 27 դրամաշնորհ է տրամադրել: Մայիսի 25-ին ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում տեղի է ունեցել դրամաշնորհների տրամադրման պաշտոնական արարողությունը։

ANSEF-ի հետազոտական խորհուրդն ընտրությունը կատարել է 139 գիտական հայտից։ Յուրաքանչյուր դրամաշնորհի գումարը կազմում է 5000 դոլարին համարժեք դրամ:

Ընտրված գիտական խմբերի ղեկավարներից 12-ը մինչև 35 տարեկան երիտասարդներ են 19-ը՝ կանայք, իսկ խմբերում ընդգրկված գիտնականների ընդհանուր թիվը 88 է։ Հաղթողներին ընտրում է ԱՄՆ-ում գործող փորձագիտական հանձնախումբը:

«Մեծ հպարտություն ենք ապրում, որ ANSEF-ը, 22 տարի շարունակ հավատարիմ մնալով իր առաքելությանը, շարունակում է հովանավորել հայաստանցի գիտնականներին ու փորձ է անում նաև իր ավանդն ունենալ գիտության մեջ զարգացման առումով։ Չկա սփյուռքում որևիցե այլ կառույց, որն աջակցում է գիտությանն ու գիտական ուսումնասիրությունները․ այս առումով ANSEF-ը անգնահատելի ավանդ ունի։ ANSEF-ի յուրօրինակությունը նաև նրա մեջ է, որ գիտական ոլորտի սահմանափակում չունի ու հովանավորում է նաև հայագիտական թեմաները։ Վստահ եմ, որ դուք նույնպես ձեր աշխատանքով նպաստելու եք գիտության զարգացմանը, և հույս եմ հայտնում, որ մեր համագործակցությունը առաջիկա մեկ տարում շատ ակտիվ ու հետևողական կլինի»,- նշել է ՀՕՖ-ի գիտական և կրթական ծրագրերի ղեկավար էդուարդ Կարապետյանը։

ԳԿՀԱՀ-ի դրամաշնորհներով կատարվելիք այս տարվա հետազոտություններն ընդգրկում են գիտության տարբեր ոլորտները: 2022-ին 13 դրամաշնորհ են ստացել կենսաբանության ոլորտը հետազոտելու հայտերը, 7 դրամաշնորհ՝ քիմիայի, 2-ը՝ ֆիզիկայի, 2-ը՝ աստղաֆիզիկայի, 1-ական՝ կենսատեխնոլոգիայի, կենսաինֆորմատիկայի և կենդանաբանության։

Հայ օգնության ֆոնդի հովանում հովանու ներքո գործող Երվանդ Թերզյանի անվան Գիտության և կրթության հայկական ազգային հիմնադրամը (ԳԿՀԱՀ-ANSEF) գործում է 2000 թվականից։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---