Պուտինը Ռուսաստանի հերոսի կոչում է շնորհել փոխգնդապետ Անդրանիկ Գասպարյանին![]() 26 մայիսի 2022 - 15:28 AMT PanARMENIAN.Net - ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի հերոսի կոչում է շնորհել փոխգնդապետ Անդրանիկ Գասպարյանին։ Հրամանատարն իր ստորաբաժանման հետ Ուկրաինայում կարողացել է կամուրջ գրավել Խերսոնի շրջանում և պահել բնագիծը, գրում է omskgazzeta.ru-ն՝ Օմսկի շրջանի ղեկավար Ալեքսանդր Բուրովի Տելեգրամ ալիքի վրա հղումով։ Գասպարյանը Օմսկից է։ «Հպարտությամբ հայտնում եմ, որ Ուկրաինայում կատարած սխրանքի համար ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի հերոսի կոչում է շնորհել Անդրանիկ Սարգսի Գասպարյանին»,-գրել է Բուրկովը։ Նշվում է, որ Գասպարյանի բրիգադը, 3 օր լինելով գերազանցող ուժերի շրջափակման մեջ և ենթարկվելով զանգվածային ավիահարվածների և հրետանային գնդակոծման, թույլ չի տվել բնագծի ճեղքում հակառակորդի կողմից։ Փետրվարի 24-ին Ռուսաստանը պատերազմ է սկսել Ուկրաինայում` առաջանալով երկրի տարածքում, այդ թվում, Ղրիմից, Բելառուսից, և Դոնբասից։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ նպատակը մարդկանց պաշտպանելն է, որոնք «ենթարկվում են ցեղասպանության Կիևի ռեժիմի կողմից»։ Պուտինը հավելել է, որ ՌԴ-ն ձգտելու է Ուկրաինայի «ապառազմականացմանը և ապանացիֆիկացիայի»։ Ուկրաինայի ամբողջ տարածքում ռազմական դրություն է հայտարարվել։ Զելենսկին հայտարարել է ՌԴ հետ հարաբերությունները խզելու մասին։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |